Արտաքին 2 տարի առաջ - 22:23 08-04-2024

ՄԱԿ-ին անդամակցելու Պաղեստինի դիմումը կուղարկվի համապատասխան կոմիտե

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ին միանալու Պաղեստինի դիմումը կփոխանցի նոր անդամների ընդունման կոմիտեին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին

Լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Մալթայի մշտական ​​ներկայացուցիչ Վանեսա Ֆրեյզերը, ով նախագահում է Անվտանգության խորհուրդը։

Նրա խոսքով՝ ընդառաջ գնալով Պաղեստինի խնդրանքին ՄԱԿ անդամության իր դիմումը քննարկելու վերաբերյալ, ԱԽ-ն համաձայնել է այսօր՝ ապրիլի 8-ին, բաց նիստ անցկացնել՝ Պաղեստինի նամակը պաշտոնապես հանձնելու նոր անդամների ընդունման կոմիտեին։

Ըստ Ֆրեյզերի՝ հանձնաժողովը ապրիլի ընթացքում կքննարկի նամակը։

Նա միաժամանակ հավելել է, որ ՄԱԿ ԱԽ-ի յուրաքանչյուր անդամ կարող է ցանկացած պահի որոշել անդամակցության վերաբերյալ բանաձև ներկայացնել դրա քվեարկության համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում