Արտաքին 4 տարի առաջ - 13:06 13-09-2022

Ստացել ենք ՀՀ դիմումը՝ աջակցելու խնդրի կարգավորմանը համաձայնագրերին համապատասխան և ՀԱՊԿ գծով. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ:

«Ծայրահեղ մտահոգված ենք սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրադրության կտրուկ սրման կապակցությամբ: Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, ցուցաբերել զսպվածություն և անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ ռուսական կողմը սերտ շփման մեջ է Բաքվի և Երևանի հետ:

«Ստացել ենք Հայաստանի ղեկավարության դիմումը՝ աջակցելու իրավիճակի կարգավորմանը՝ առկա երկկողմ համաձայնագրերին համապատասխան և ՀԱՊԿ գծով։ Ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված և սեպտեմբերի 13-ին Մոսկվայի ժամանակով 9:00-ից ուժի մեջ մտնող հրադադարի մասին պայմանավորվածությունը կպահպանվի ամբողջ ծավալով»,- նշել են գերատեսչությունից:

ՌԴ ԱԳՆ-ն կրկին շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վիճահարույց խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերը՝ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը