Ներքին 2 տարի առաջ - 23:59 06-04-2024

Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու․ Արարատ Միրզոյան

Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու, որը չստացվեց: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, խոսելով հանդիպումից չափազանցված ակնկալիքների մասին:

«Հետաքրքրիր էր դիտարկել, թե ինչպես են որոշ նարատիվներ ապրիլի 5-ի շուրջ սինքրոն զարգացվում Հայաստանում որոշ շրջանակների կողմից, Ադրբեջանում և Ռուսաստանում: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ ապրիլի 5-ին քննարկվել է և արդյունքում եղել է այն հայտարարությունը, որը Հայաստանը պատրաստվում է ունենալ: Այսինքն՝ չի եղել այլ բաղադրիչ, որը քննարկել ենք, չի ստացվել, ապրիլի 5-ի համատեքստում որևէ այդպիսի բան չի քննարկվել: Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու, որը հիմա չստացվեց: Ես նաև կարող եմ ենթադրել, որ այդ շրջաննակներին հայտնի էր, որ այդպիսի բան չի քննարկվելու, բայց միտումնավոր կերպով տարածում էին: Միգուցե որոշների դեպքում ասեին, որ տեսեք՝ մեր ջանքերի արդյունքում չստացվեց, կամ որ ասեին՝ այս իշխանությունները չկարողացան անել և այլն»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ստացան այն հայտարարությունը, որը ուզում էին:

Անդրադառնալով հանդիպման շուրջ տարբեր երկրների արձագանքներին, նախարարը նշեց, որ սա ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։

«ՀՀ-ն, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի խորացնել հարաբերություններն այն երկրի կամ կողմի հետ, որի հետ ուզում է։ Չեմ ուզում մեկնաբանել արձագանքները։ Հանդիպման արդյունքներն էլ ցույց են տալիս, որ որևէ 3-րդ կողմի դեմ ուղղված չի»,- նշել է Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը