Ներքին 2 տարի առաջ - 17:08 06-04-2024

Դեղերի սև շուկան. ինչու որոշ դեղեր չեն գրանցվում, բայց վաճառվում են. Hetq.am

2020 թվականին Մարինե Սիմոնյանի (անուն-ազգանունը փոխված է) ամուսնու մոտ քաղցկեղ ախտորոշվեց։ Այս մասին գրում է Հետքը։

«Հազով սկսվեց ամեն ինչը։ Սկզբից գնաց բժշկի, թույլ դեղեր նշանակեցին, չէր օգնում ընդհանրապես։ Հետո գնաց թոքերի ռենտգենի, պարզվեց՝ խնդիր ունի, դիագնոզը դրվեց՝ թոքի քաղցկեղ»,- պատմում է Մարինեն։

Հիվանդությունը 4-րդ փուլում էր հայտնաբերվել, լիարժեք բուժել հնարավոր չէր։ Ասում է՝ ամենաբարդը դեղորայք հայթայթելն էր։ Փորձել են ծանոթների միջոցով այլ երկրներից դեղեր բերել, որ մատչելի լինի։ Այլընտրանքային տարբերակներ փնտրել են նաև Հայաստանում։

«Դեղ կար, որ արժեր 7000 դոլար։ Գնելուց, երբ հարմար չէր էդ տարբերակը, առաջարկում էին այլընտրանքներ՝ ուրիշ երկրի արտադրանք։ Դե, ստիպված դա էինք վերցնում։ Հնդկական տարբերակը մոտ տասն անգամ ավելի էժան էր գալիս»,- ասում է Մարինեն։

Դեղերը դժվարությամբ էին գտնում։ Մարինեն հստակ չգիտի՝ դրանք Հայաստանում գրանցված դեղեր են եղել, թե ոչ, բայց սովորական դեղատներից գնել չեն կարողացել։ Ձեռք են բերել հիմանակնում անհատ ձեռնարկատերերի պատկանող դեղատներից։ Բացատրում է՝ այլ տարբերակ չունեին․ այդ դեղերի շնորհիվ ամուսնու կյանքը մեկ տարի ութ ամսով երկարել է, եթե չընդուներ դրանք, երկու շաբաթ կապրեր։

«Էդ դեղերը գնելուց մենք ոչ մի օրինական քայլի ինքներս էլ չենք դիմել, որովհետև մեզ էլ շահավետ չէր դա։ Հիմա դա ճիշտ ա, թե սխալ ա, էդ ա։ Ոչ մեզանով ա պայմանավորված, ոչ էդ վաճառողով։ Թող հստակ օրենք դրվի, ստուգում լինի, որ բոլորին հասանելի լինի էդ դեղը գնել։ Կարող ա մի փոքր մեր հնարավորությունը ներում էր, մենք կարողանում էինք, մեծ դժվարությամբ թեկուզ, էդ մատչելի տարբերակը գտնել, բայց մարդ կա էդ մատչելի տարբերակը ևս իր համար անհասանելի էր»,- ասում է Մարինեն։

Բուժումը շարունակելու նպատակով Մարինեի ամուսինը Գերմանիա էր գնացել, այնտեղ նույն բանն էին ասել՝ հիվանդությունը վերջին փուլում է, վերջնական բուժումը՝ անհնար։ Գերմանիայում Մարինեի ամուսինը քիմիաթերապիայի դեղեր էր ստացել, որն իր հետ Հայաստան էր բերել։ Երբ այդ դեղերն արդեն չէին օգնում, դեղատներից մեկում այն փոխել էին երկու ներերակային ներարկման դեղի հետ, որն այդ պահին անհրաժեշտ էր բուժման համար։

Մարինեի նման շատերն են հայտնվել այս իրավիճակում. բուժման համար բժիշկը նշանակում է դեղեր, որոնք Հայաստանում գրանցված չեն:
«Հետքն» ուսումնասիրել է Հայաստանում չգրանցված դեղերի շուկան։ Փորձել են պարզել՝ որքանով են սև շուկայից ձեռք բերված դեղերն անվտանգ, ինչպես են բուժառուները դրանք ձեռք բերում, ու ինչու Հայաստանը չի գրանցում այդքան անհրաժեշտ դեղերը։

Ավելին՝ սկբզնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին