Ներքին Տեսանյութ 51 րոպե առաջ - 15:16 04-10-2026

Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը յութուբյան ալիքում տեսանյութ է հրապարկել՝ կից գրելով.

Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ

2027 թ. հունվարի 1-ից բարձրաստիճան պաշտոնյաների նոր աշխատավարձերը (ներառյալ հարկերը) համաձայն նախագծի՝ հիմնական պաշտոնների ամսական վարձատրությունները կփոխվեն հետևյալ կերպ.

Պաշտոն ներկայիս աշխատավարձ նոր աշխատավարձ (2027 թ․ հունվարից)

ՀՀ Վարչապետ ~1․58 միլիոն դրամ 2 միլիոն 662 հազար դրամ

ՀՀ Նախագահ ~1․66 միլիոն դրամ 2 միլիոն 662 հազար դրամ

ԱԺ Նախագահ ~1․49 միլիոն դրամ 2 միլիոն 496 հազար դրամ

Փոխվարչապետներ ~1․29 միլիոն դրամ 2 միլիոն 163 հազար դրամ

Նախարարներ ~998 հազար դրամ 2 միլիոն 163 հազար դրամ

Պատգամավորներ ~832 հազար դրամ մինչև 1 միլիոն 497 հազար դրամ ......

Վարչապետի աշխատավարձի բարձրացումը հիմնավորելիս հաճախ բերվում է այլ երկրների օրինակը։ Բայց միայն անվանական գումարները համեմատելը ամբողջական պատկեր չի տալիս։ Մեկ այլ պարզ համեմատություն է՝ տեսնել, թե տվյալ երկրի ղեկավարի տարեկան ֆիքսված աշխատավարձը քանի նվազագույն աշխատավարձի է հավասար։

Բոլոր երկրների համար նվազագույն աշխատավարձը հաշվարկել եմ նույն սկզբունքով՝ 40 ժամ/շաբաթ × 52 շաբաթ։

Ստացվում է հետևյալ պատկերը․

Մեծ Բրիտանիա — մոտ 6.6 նվազագույն աշխատավարձ
Ֆրանսիա — մոտ 7.7
Գերմանիա — մոտ 12.9
ԱՄՆ — մոտ 26.5*
Հայաստան — մոտ 34.1

Այսինքն՝ նոր փոփոխությունից հետո ՀՀ վարչապետի տարեկան ֆիքսված աշխատավարձը՝ մոտ 32 մլն դրամ, հավասար կլինի շուրջ 34 նվազագույն աշխատավարձ ստացող մարդու տարեկան աշխատավարձին։

Համեմատության համար՝ Մեծ Բրիտանիայում երկրի ղեկավարի և նվազագույն աշխատավարձի հարաբերակցությունը մոտ 6.6 անգամ է, Ֆրանսիայում՝ 7.7, Գերմանիայում՝ մոտ 13։

ԱՄՆ-ի դեպքում օգտագործված է դաշնային $7.25 նվազագույն ժամավճարը, այդ պատճառով 26.5 ցուցանիշը պետք է վերապահումով դիտարկել․ բազմաթիվ նահանգներում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը զգալիորեն ավելի բարձր է։

Ու այստեղ բավական հետաքրքիր պատկեր է ստացվում։ Երբ խոսում ենք վարչապետի աշխատավարձի մասին, որպես օրինակ բերվում են զարգացած երկրների ղեկավարների բարձր աշխատավարձերը։ Բայց եթե համեմատում ենք ոչ թե պարզապես դոլարները, այլ երկրի ղեկավարի և նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու վարձատրությունների միջև տարբերությունը, Հայաստանը այս համեմատության մեջ արդեն մյուս ծայրում է։

Այսինքն՝ հարցը միայն այն չէ, թե այլ երկրների վարչապետները քանի դոլար են ստանում։ Հարցն այն է նաև, թե քանի նվազագույն աշխատավարձ է անհրաժեշտ այդ երկրի ղեկավարի մեկ աշխատավարձը ստանալու համար։

Գրառումը վերցված է Անդրանիկ Զատիկյանի ֆԲ էջից:

Տեսանյութ: