Ներքին 57 րոպե առաջ - 10:12 05-10-2026

Դատախազությունը «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Քասախի կիրճ հանգստի գոտում գտնվող` «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի և դրան կից 2,56 հա հողամասի օտարման գործընթացի իրավաչափությունը։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ, առանց սահմանված կարգով իրականացված գույքի գնահատման՝ ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 18-ի թիվ 337-Ա որոշմամբ, թույլատրվել է պետական սեփականություն հանդիսացող հանգստի գոտու շենքերն ու շինություններն ուղղակի վաճառքի եղանակով օտարել ֆիզիկական անձին՝ վաճառքի գինը սահմանելով 500 հազար ԱՄՆ դոլար։ Մինչդեռ, նույն գույքը դեռևս 1997 թվականին գնահատվել է 500 հազար ԱՄՆ դոլար, որից հետո համալիրն ընդլայնվել, կառուցապատվել և բարեկարգվել է։ Դեռ ավելին, օտարումից շուրջ մեկ տարի անց՝ 2005 թվականի ապրիլի 26-ի անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրով, նույն գույքի լիկվիդացիոն արժեքը սահմանվել է 700 հազար ԱՄՆ դոլար։

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ առանց իրավական և պայմանագրային հիմքի ֆիզիկական անձի անվամբ գրանցվել է 2,56 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը, որը հետագայում հիմք է հանդիսացել 115 միլիոն 814 հազար 400 դրամ կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերջինիս կողմից անհատույց սեփականության իրավունքի ձեռքբերման համար:

Դատախազը, պետական շահերի պաշտպանության լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Զինվորական դատախազության կողմից պետության շահերի պաշտպանության հայց է ներկայացվել դատարան, որն ընդունվել է վարույթ։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին