Ներքին 2 տարի առաջ - 21:36 05-04-2024

Աննա Հակոբյանը «Պողոսյան» հիմնադրամի հետ քննարկել է սյուռքահայ արվեստագետների ցուցահանդես կազմակերպելու հարցը

ՀՀ վարչապետի կինը, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հյուրընկալվել է «Պողոսյան» հիմնադրամի հովանու ներքո գործող Villa Empain մշակույթի և արվեստի կենտրոնում, հանդիպել «Պողոսյան» հիմնադրամի ֆինանսական հարցերով տնօրեն Ստեյն Յակոբսի և ցուցասրահի ղեկավար Ան֊Քլեղ Դյուպեղի հետ: Հայտնում են «Իմ Քայլը» հիմնադրամից։

Աննա Հակոբյանը «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է «Իմ Քայլը» հիմնադրամի առաքելությունը և ընթացիկ երեք ծրագրերը, ինչպես նաև ծանոթացել «Պողոսյան» հիմնադրամի գործունեությանը: Աննա Հակոբյանն առաջարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի և «Պողոսյան» հիմնադրամի համատեղ ջանքերով Հայաստանում կազմակերպել սփյուռքահայ ժամանակակից նկարիչների և արվեստագետների ցուցահանդես: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ խորացնելով երկու հիմնադրամների միջև գործակցությունը:

Հանդիպումից հետո Աննա Հակոբյանը «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ Villa Empain արվեստի կենտրոնում ծանոթացել է ժամանակակից մոդեռնիզմի վառ ներկայացուցիչներ Ժոզեֆ և Աննի Ալբերների աշխատանքներին:

Հանդիպման ավարտին «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչներն Աննա Հակոբյանին հրավիրել են սեպտեմբերին Երևանի Սիրահարների այգում կայանալիք բացօթյա ցուցահանդեսին, որը նվիրված է լինելու Villa Empain մշակույթի և արվեստի կենտրոնի պատմությանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում