Ներքին 2 տարի առաջ - 18:00 04-04-2024

Վիտալի Բալասանյանի քրգործը ոչնչացրել են, բայց 10 միլիոն գրավը չեն վերադարձնում

«Իմ տեղեկություններով Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, վերջին անգամ նրան հանդիպել եմ մորս հոգեհանգստի արարողության ժամանակ, բացի այդ 25 օր առաջ էլ հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ»,- այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի փաստաբանը՝ Ռաֆայել Մարտիրոսյանը։

Դիտարկմանը, որ մամուլում այսօր տեղեկություն է շրջանառվել ըստ որի Վիտալի Բալասանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրել է իրեն հանգիստ թողնել և խոստացել, որ չի խոսելու, չի մասնակցելու իշխանափոխության գործընթացին, Ռաֆայել Մարտիրոսյանն այսպես արձագանքեց․

«Ես որևէ տեղեկություն չունեմ Վիտալի Բալասանյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների վերաբերյալ։ Տեղեկություն ունեմ միայն մի քրեական գործի շրջանակներում, որին ես մասնակցել եմ Բալասանյանի ներկայացուցիչ, ուրիշ տեղեկություն չունեմ, թե ինչ հարաբերություններ կան, դրանից հետո Վիտալի Բալասանյանը կանչվե՞լ է հարցաքննության մեկ այլ գործի շրջանակներում, թե՞ ոչ»։

Ճշտող հարցին՝ Վիտալի Բալասանյանի վերաբերյալ քրեական գործն ի՞նչ փուլում է, այնտեղ նաև գրավի վերադարձի մասին պահանջ կար, փաստաբանը պատասխանեց․

«Ոչ մի շարժ չկա։ Տեղեկություն ենք ստացել, որ տվյալ քրեական գործը չի տեղափոխվել ՀՀ, ոչնչացվել է, հաշվի առնելով, որ այն դասվում է պետական գաղտնիքի շարքին։ Խափանման միջոցը վերացնելու մասին որոշում կա, իսկ գումարի վերադարձման հարցը դեռևս առկախված վիճակում է, խոսքը 10 միլիոն դրամ գրավի մասին է, որը պետք է վերադարձվի պարոն Բալասանյանին։ Բոլոր դեպքերում Վիտալի Բալասանյանը շահագրգռված է եղել, որպեսզի այդ գործը մտնի դատարան և դատարանի միջոցով արդարացվի, ցավոք սրտի չի ստացվում․․․»։

Հիշեցնենք, 2023 թվականի հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել էին Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։

Բալասանյանի պաշտպանը ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ Վիտալի Բալասանյանը կարիք ունի դատական քննության,որպեսզի արդարացվի։


Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին