Ուղիղ եթեր
Բաստիոն Ներքին 55 րոպե առաջ - 21:00 04-10-2026

Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, քանի որ Ադրբեջանի պահանջները չեն ավարտվում. Ագնեսա Խամոյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդման տաղավարում հյուրընկալվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Պատգամավորը կարծիք հայտնեց, թե Արևմուտքն աջակցում է Նիկոլ Փաշինյանին և կիրառում երկակի ստանդարտներ։

Խամոյանն ընդգծեց, որ իրենք դեմ չեն ադրբեջանիցերի հետ խաղաղությանը, բայց չկա երաշխիք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մենք հանգիստ կապրենք։ Նա կարծիք հայտնեց, որ նախաստորագրված համաձայնագիրը չի ստորագրվում, քանի որ Ադրբեջանի պահանջները չեն ավարտվում։

Զրուցակիցներն անդրադարձան են նաև գերիների խնդրին։ Պատգամավորի գնահատմամբ՝ Ադրբեջանը հայ գերիների շինծու դատվարությունն օգտագործում է ներքին լսարանը սնուցելու համար։

Արցախի հարցն ավարտվա՞ծ է՝ հարցին ի պատասխան՝ Ագնեսա Խամոյանն ասաց, որ անիրատեսական է այսօր խոսել Արցախի վերադարձի մասին։

«Մենք ասում ենք, որ այդ էջը չփակելու համար պետք է խոսել արցախցիների Արցախ վերադառնալու իրանվունքի մասին։ Եվ միջազգային հարթակներում աշխատանքն տանել այդ ուղղությամբ»,- ասաց պատգամավորը, քննադատելով ՔՊ-ական իշխանությունների դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։

Հյուրն անդրադարձավ քաղաքական բռնաճնշումների խնդրին, կանխատեսելով, որ նոր ալիք է սպասվում ՏԻՄ ընտրությունների համատեքստում։ Պատգամավորը հույս հայտնեց, որ ժողովուրդը կարող է դիմակայել բռնաճնշումներին։ «Հավատում եմ, որ ժողովուրդը կանգնեցնելու է բռնաճնշումները»,- ասաց նա։

Անդրադառնալով ընդդիմադիր առաջնորդների ունեզրկման արշավին, պատգամավորը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը արդարություն հաստատելու նպատակ չի հատապնդում։

Ագնեսա Խամոյանը նշեց նաև, թե իր աշխատանքի կարևոր մասը համարում է այն է, որ իշխանափոխության արդյունքում չունենանք երկրորդ Նիկոլ Փաշինյան։

«Իմ կարծիքով՝ փոփոխության կարևոր երաշխիքներից մեկն այն է, որ առաջնորդը պետք է լինի ոչ թե Նիկոլ Փաշինյանի նման մեկը՝ աշխարհահայացքով, ընկալումներով և գործելաոճով, այլ ճիշտ հակառակը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված