Ներքին 2 տարի առաջ - 23:00 03-04-2024

Երևի պարոն Փաշինյանը ինքն էլ չի կողմնորոշվի՝ քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է, թե՞ չէ. Բասենի բնակիչ

Բասեն (նախկին անվանումները՝ Մուսայելյան, Մեծ Քյափանակ) Գյումրիից 14 կմ է հեռու։ Oragir.News-ի լրագրողը ծանոթացել է գյուղի խնդիրներին, զրուցել բնակիչների հետ։ Գյուղում խնդիրները քիչ չեն, բայց որոշակի դրական փոփոխություններ էլ կան։

«Գյուղացու օրը ըսպես կսկսվի․ առավոտ 5-ից տանջանք, գիշերն էլ բերաններս բաց կքնինք։ Գյուղացին քաղաքականությունով չի զբաղվի, բայց մենք էլ գուզենք լավ ապրինք։ Նիկոլին ընտրեցինք, որ բանմ փոխվի, էն էլ ավելի վատը գնաց։ Դաժը ասֆալտ չկա, գյուղը, չիդեմ տեղյակ եք, թե չէ գազաֆիկացված չէ, զբաղմունք չկա, աշխատանք չկա։

Նիկոլը ասֆալտից կխոսա, թող գա տեսնի ինչղ «լավ» ճանապարհներ ունինք, գրունտային կարգին քանդուքարափ ճամփեք»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է բնակիչներից մեկը։



Գյուղը գազաֆիկացված չէ, գյուղի երկրորդական փողոցները ասֆալտի երես չեն տեսել։ Բասենցիները նեղվում են, որ ո՛չ Փաշինյանի ապագան են տեսել, ո՛չ էլ ասֆալտ, բայց մի բան, որ լավ զգում են սեփական մաշկի վրա, տուգանքի մատերիալ լինելն է։

«Հլը օրմ հարկերդ ուշ մուծե, տես ինչ շուխուռմ կդնեն, բայց դառնաս ըսես՝ ի՞նչ եք փոխել գյուղացու կյանքում։ Երևի պարոն Փաշինյանը ինքն էլ չի կողմնորոշվի՝ քաղաքացին տուգանքի մատերիալ է, թե չէ։ Սաղ տարին քրտինքով դատե, նստի սպասե, մեջն էլ բան չկա։ Ընձի ճիշտ հասկացեք՝ իմ համար մեկ է՝ Նիկոլն է, թե Փիլիպոսը, թող իմ կյանքս լավը դառնա։ Ես չեմ ըսե՝ նստիմ, պետությունը ընձի պահե, ուղղակի գյուղացուն քյոմակ էղնին, մատից փուշ հանեն։ Եսօր ես բերքը կանեմ ու կգցեմ բախտին, որովհետև ոռոգումը խնդիր է, մթերքը սպառելը խնդիր է»,-ասում է Բասեն գյուղի մեկ այլ բնակիչ։

Գյուղից մեկ այլ բնակիչ էլ ասում է, որ ինքը բացարձակապես չի մեղադրում ոչ ոքի։



«Եթե ես չեմ կռնա լավ ապրիմ, ըդեղ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ մեղք ունի։ Ես Նիկոլին եմ ընտրել փոշման էլ չեմ, առաջ մե փաստաթղթին համար հազար տեղ կղրկեին, մենք էդ քաշքշուկներից վերջապես դուրս ենք եկել։ Իմ համար Նիկոլը հազար անգամ ավելի լավ է, չնայած որ ըմբես չէ հմի շատ լավ կապրիմ ու խնդիրներ չունիմ, կարևորը կարգ ու կանոն կա»:

Բասենցիներն ասում են, որ հոգնել են խոսել իրենց գյուղի խնդիրներից, որովհետև դրանք ոչ ոքի չեն հետաքրքրում, ոչ էլ դրանց համար լուծումներ կան։ Ասում են իշխանավորները «գալչկա» դնելու համար հագած-կապած գալիս են գյուղ, լսում խնդիրների մասին ու կորում։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին