Ներքին Արտաքին 55 րոպե առաջ - 23:59 04-10-2026

Արարատ Միրզոյանը ժամանեց Թեհրան

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ժամանել է Թեհրան:

Միրզոյանը նաև տեսանյութ է հրապարակել:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Իրանի Իսլամական Հանրապետություն:

Հոկտեմբերի 5-ին նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա իր գործընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այցի օրակարգում են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային թեմաներ:

Ամենից շատ դիտված