Արտաքին 2 տարի առաջ - 11:17 03-04-2024

Երևանը Լեռնային Ղարաբաղի հարցով որոշումներ է ընդունել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ. Զախարովա

Հայտարարություններն այն մասին, որ Մոսկվան և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակաշրջանում չեն օգնել Հայաստանին, սուտ են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։

Արևմտյան երկրներն են առաջ են քաշել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի պաշտոնական հրաժարման թեման, նշել է նա։

«Չճանաչված հանրապետության բնակիչների իրավունքները որևէ կերպ հասցեագրված կամ երաշխավորված չեն այն փաստաթղթերում, որոնք ստորագրվել են ՆԱՏՕ-ի թելադրանքով։ Բայց պաշտոնական Երևանն ասաց, որ այս ամենը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի պատճառով է։ Բոլոր նրանց, որոնք ընդունում և տարածում են այս գաղափարը, ես մեղադրում եմ ստի համար: Սա ճիշտ չէ, սա սուտ է։ Պաշտոնական Երևանն այս որոշումը կայացրել է Արևմուտքի հետ խորհրդակցություններից հետո։ Ես ստախոսության համար մեղադրում եմ բոլոր նրանց, որոնք տարածում են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մեղքի գաղափարը Ղարաբաղի վերաբերյալ Երևանի կայացրած որոշումների համար», - ասել է Զախարովան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը