Մամուլ 2 տարի առաջ - 08:12 03-04-2024

Փաշինյանը կրկին ստել է․ ղումարբազությունը շատացել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2018-ի սեպտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում խոստացավ. «Եթե մեր տնտեսությունում շահումով խաղերը սկսել են դեր խաղալ եւ նկատելի դեր խաղալ մեր տնտեսական աճի, տնտեսական ակտիվության ցուցանիշի մեջ, դա լուրջ պրոբլեմ է մի երկրում, որտեղ կա 30 տոկոս աղքատություն։ Մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից ղումարբազությունն է խրախուսվում։ Մենք պետք է էնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկն էլ չխրախուսենք»։

Մեկ ամիս անց ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց. «Կապանում երբ ես փողոցով քայլում էի, կանայք պատուհաններից ցույց էին տալիս բուքմեյքերական գրասենյակները եւ գոռում էին՝ ինչքան հնարավոր է շուտ փակեք դրանք։ Որովհետեւ, ասում էին, աշխատավարձի օրը ամուսինները մտնում են էդտեղ, նոր են գալիս տուն։ Սա դժվար է ասել ինչ ֆենոմեն է։ Ես դա հուսահատության հետ եմ կապում։ Մարդիկ էնքան հուսահատված են, որ իրենց գործերը լավ կլինի, որ իրենք ուզում են ինչ-որ մի հատ հրաշք տեղի ունենա եւ իրենք դրամագլուխ վաստակեն»։

5 տարի անց՝ 2023թ․, առաջին մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հպարտացավ, թե «Հիմա խաղադրույք կատարելը էնքան հեշտ չէ, ինչքան նախկինում։ Եվ մենք տեսնում ենք, որ խաղադրույքների ոլորտում շատ լուրջ անկում կա»։ Սակայն իրականությունը, ինչպես միշտ, այլ է: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական թվերը վկայում են, որ այս ոլորտում ոչ թե անկում կա, այլ՝ աննախադեպ աճ։

Ժողովուրդ օրաթերթը հիշեցնում է, որ խաղադրույքների վիճակագրությունը վերջին տարիներին հետեւյալն է

• 2017թ․ – 138,5 միլիարդ դրամ

• 2018թ․ – 333,6 միլիարդ դրամ

• 2019թ․ – 1,1 տրիլիոն դրամ

• 2020թ․ – 2 տրիլիոն դրամ

• 2021թ․ – 3,9 տրիլիոն դրամ

• 2022թ․ հունվար-նոյեմբերին՝ 5,3 տրիլիոն դրամ

• 2023 թվականի տվյալները դեռեւս հրապարակված չեն։

Թվերը չեն ներառում խաղատներում կատարված խաղադրույքները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում