Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:22 01-04-2024

18 մետրանոց ավտոբուսներով բավարարվում է տրանսպորտային ցանցի պահանջարկը. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների պայմանագրերը կնքման փուլում են։ Նրա խոսքով, դրանք Երևանի տրանսպորտային ցանցի կարևոր մաս պետք է դառնան:

«Շատ կարևոր է նաև 18 մետրանոց ավտոբուսների հետագա գնումը, որովհետև 2025թ. լրանում է HIGER մակնիշի ավտոբուսների օգտագործման ժամկետը»,- ասել է Տիգրան Ավինյանը։ Նրա գնահատմամբ, այդ ավտոբուսները լավ են ծառայել Երևանին, սակայն արդեն բարոյապես մաշված են. «Երևի պարկի կեսը էլ չկա»։

Ըստ քաղաքապետի՝ մասնավոր գծերի ընդհանուր շարժակազմը ևս հին է, դրանք էլ ունեն փոխարինման կարիք:

Քաղաքապետի խոսքով, 250 հատ 18 մետրանոց ավտոբուսներով բավարարվում է տրանսպորտային ցանցի պահանջարկը. «Այս տարի նախատեսվում է նոր ավտոբուսային գծերի սահմանում, և դրանք վերաբերելու են մի քանի նոր կարևոր ուղղություններին։ Նաև ուզում եմ շեշտել, որ ավտոբուսային գծերի հայտնվելը Երևանում մարդկանց տեղաշարժի ժամանակը էականորեն կրճատելու է։ Սա ապացուցված փաստ է։ Իհարկե, անհատ վարորդների համար որոշակի անհարմարություններ են առաջանալու, բայց ովքեր օգտվելու են հանրային տրանսպորտից, նրանք էականորեն կարճ ժամկետում են Ա կետից Բ կետ տեղաշարժվելու»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը