Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 21:00 29-03-2024

Պատրանքներ չունենանք. ամսի 5-ին ՀՀ-ն առավելագույնը հումանիտար աջակցություն է ստանալու

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ապրիլի 5-ին կկայանա Հայաստան-Եվրոպական Միություն-Միացյալ Նահանգներ բարձր մակարդակի գագաթնաժողովը։ Այս գագաթնաժողովը Հայաստանում իրարամերժ քննարկումների պատճառ է դարձել. հանրության մի հատվածը վստահ է, որ այն Հայաստանին ոչինչ չի տալու, մինչդեռ մյուսներն էլ համոզված են, որ սա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին Հայաստանի առաջին քայլն է։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ, «Դեմոկրատկան այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ընդգծեց, որ երկու տեսակետների հետ էլ կտրականապես համաձայն չէ։ Նա ընդգծում է՝ այն, ինչ տարածում են Հայաստանի պսևդո արևմտմետները, բացարձակապես կապ չունի ապրիլի 5-ին կայանալիք այդ գագաթաժողովի հետ։

Նկարում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

Քաղաքագետի համոզմամբ՝ գագաթաժողովը ո՛չ Հայաստանի եվրոինտեգրման ճանապարհի սկիզբն է լինելու, ո՛չ էլ դրա ժամանակ ՀՀ-ին անվտանգության երաշխիքներ են տրամադրելու։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ այդ մասին շատ հստակ հայտարարել են ինչպես Բրյուսելում, այնպես էլ Վաշինգտոնում։

«Այնտեղ, իմ ունեցած տեղեկություններով, քննարկվելու է Հայաստանի տնտեսական կայունության հարցը, ինչպես նաև նախատեսվում է հումանիտար օգնության փաթեթ է նախատեսվում՝ Արցախից բռնի կերպով տեղահանված մեր հայրենակիցների համար։ Իրականությունը սա է, մնացածը պսևդո արևմտամետների կեղծ թեզերն են, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն»,- ասաց նա։

Ճշտող հարցին, թե սրանք առավելագո՞ւյնն են, որ ՀՀ-ն կարող է սպանալ այս գագաթնաժողովից, Սուրենյանցը դրական պատասխանեց և շարունակեց. «Եթե ճիշտ նշաձողեր ես դնում, գագաթնաժողովը կարող է օգտակար լինել, այլ պատրանքներով չպետք է մոլորեցնենք ժողովրդին։ Լավ, եթե այդ գագաթնաժողովում մեր երկրի դիմադրողականությունն ամրապնդվելու է, ապա գագաթնաժողովից առաջ, որն ի դեպ, պլանավորվել է փետրվարին, Նիկոլ Փաշինյանն այս օրերին ինչո՞ւ է սուպեր պարտվողական վարքագիծ որդեգրել։ Սրան հիմավոր բացատրություն չկա, չէ՞։ Դե եթե չկա, ուրեմն եկեք լսենք ոչ թե կեղծ արևմտամետներին, այլ պաշտոնական Վաշինգտոնի և Բրյուսելի մեկնաբանությունները»։

Քաղաքագետը բնական է համարում, որ այս գագաթնաժողովն անհանգստացնում է Ադրբեջանին՝ նշելով, որ վերջինս նման կերպ իր գինն է բարձրացնում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը բողոքեց, որպեսզի Բրյուսելից և Վաշինգտոնից հնչեն այս հայտարարությունները՝ որպես երաշխիքներ։

«Բնականաբար, այնտեղ ինչ-որ սուբյեկտի դիմադրողականություն մեծացվելու է, բայց այդ սուբյեկտը ոչ թե Հայաստանն է, այլ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանի դիմադրողականությունն ուժեղացվելու է, որպեսզի նա այդ օգնության տեսքով տրամադրվող եվրոպրյանիկների դիմաց կարողանա հասարակությանը հիմնավորել իր միակողմանի զիջումներն Ադրբեջանին, ինչպես նաև գեներացնել ու շարունակել իր հակառուսական քաղաքականությունը»,- կարծում է նա։

Սուրեն Սուրենյանցը չհամաձայնեց Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության հետ, համաձայն որի՝ Բրյուսելն ու Վաշինգտոնը հայանպաստ դիրքորոշում ունի։ Ըստ նրա՝ եթե Բրյուսելն ու Վաշինգտոնը հայանպաստ դիրքորոշում ունենային, ապա ապրիլի 5-ից առաջ Փաշինյանի քաղաքականությունն ու հռետորաբանությունը նման նվաստացուցիչ պարտվողական չէր լինի։

Հարցին, թե Ռուսաստանն ինչ քայլերով կարող է հակազդել ապրիլի 5-ի գագաթնաժողովին, մեր զրուցակիցը պաստասխանեց, որ կդժվարանա ասել ՌԴ-ն հայտարարություններից կանցնի՞ ավելի պրակտիկ քայլերի, թե՞ ոչ։ Նա միևնույն ժամանակ նշեց՝ միանշանակ է, որ երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն արդեն հասել է անշրջելի կետի։

«Նման արձանագրումից հետո Ռուսաստանը, որպես կանոն, տարբեր տեսակի պատժամիջոցներ է կիրառում։ Հիմա չեմ կարող ասել, թե կոնկրետ որ տեսակի գործիքը կկիրառի տվյալ դեպքում, բայց հաստատ հակազդեցություն կլինի։ Այս պահին դրա մասշտաբը, կոնկերտ գործիքները կանխատեսելը դժվար է, քանի որ դրա համար բավարար տեղեկատվություն պետք է ունենանք, որին մենք չենք տիրապետում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից