Արտաքին 2 տարի առաջ - 18:00 27-03-2024

Թուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը

Մարտի 27-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել որոշ լրատվական կայքերում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ, որոնցում նշվել էր, թե Թուրքիան համագործակցում է Իսրայելի հետ ռազմական ոլորտում: Փոխանցում է Ermenihaber-ը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ թուրքական ռազմական գերատեսչությունը Իսրայելի հետ որևէ գործունեություն չի ծավալում թե՛ ռազմական կրթության, և թե՛ պաշտպանության ոլորտում:

Ընդգծվել է նաև, որ Իսրայելը շարունակում է թիրախավորել Պաղեստինի Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցները, դպրոցները, պաշտամունքի վայրերը, փախստականների ճամբարները և նույնիսկ խաղաղ բնակիչներին:

«Թուրքիայի Հանրապետությունը, որը միշտ աջակցում է Պաղեստինին, չի կարող իրականացնել կամ մասնակցել որևէ գործողության, որը կվնասի պաղեստինցիներին»,- ասվել է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին