Մամուլ 2 տարի առաջ - 08:45 26-03-2024

Նույն ջանասիրությամբ երկիրը պաշտպանեիք. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ խորհրդարանում աննախադեպ անվտանգության միջոցառումներ էին ձեռնարկվել` ուժայինների ղեկավարների այցով պայմանավորված։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ԱԺ էին եկել՝ կառավարության ծրագրի անցած տարվա կատարողականի զեկույցը ներկայացնելու։

Խորհրդարանում մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցներ էին լցված, իսկ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին շենք մուտք գործելուց առաջ ոչ թե ստուգում էին, այլ, կարելի է ասել, մանրազնին խուզարկում` չբավարարվելով ռենտգեն սկաներների միջով անցկացնելով։ Հերթապահություն անող աշխատակիցները ձեռքի զննող գործիքով էլ էին վերից վար զննում լրագրողներին:

Պարտադրում էին անգամ դատարկել գրպանները: Այդքան փորձություններից հետո խորհրդարան հասած լրագրողները նախարարներին ընդամենը մի քանի րոպե տեսնելու հնարավորություն ունեցան։

Դիցուք, ԱԱԾ տնօրենն ու պաշտպանության նախարարն առաջարկել են նիստը փակ անցկացնել, իսկ այնուհետեւ ծլկել են հետնամուտքով, որ խուսափեն լրագրողների հարցերից։ Փակ քննարկման ժամանակ էլ հատուկ սարք է տեղադրվել, որտեղ հավաքել դրել են պատգամավորների հեռախոսները, որ թույլ չտան գաղտնալսել հանդիպումը։ Երանի նույն ջանասիրությամբ ու ճարպկությամբ էլ մեր հայրենիքի պաշտպանական ու անվտանգային հարցերին մոտենային։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է