Ներքին 3 տարի առաջ - 15:09 20-12-2022

Նույն իշխանություններն են՝ նույն անպատասխանատու վարքագծով. Ավետիսյանը` նոր փոխվարչապետի մասին

«Առանձնապես մեծ ակնկալիք չունեմ, ոչ էլ չգնահատելու անհրաժեշտություն կա։ Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում»։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ խոսելով Ֆինանսների նախկին նախարար Տիգրան Խաչատրյանի փոխվարչապետի պաշտոնում նշանակվելուց։ «Նույն իշխանություններն են, նույն անպատասխանատու վարքագծով և մանիպուլիացիաների պոպուլիզմի վարպետ, հիմա այդպես տեղերի փոփոխություներ են արել»։

Հարցին, թե ինչ չեր հաջողվում անել Մաթևոսյանին, որ պետք է անի Խաչատրյանը, Ավետիսյանն ասաց. «Ես, առհասարակ, չգիտեմ, թե ինչ պետք է անի կամ ինչ են սրանք անում, միակ բանը, որ իրենց թիմն անում է, դա Փաշինյանի իշխանությունը անսասան պահելն է։ Ով էլ գա իրենց թիմից այս ու այն կարգավիճակով հլու-հնազանդ գլուխները կախ դրան են ծառայելու»։

Հարցին, թե Խաչատրյանը Ֆինանսների նախարարի պաշտոնում հաջողություններ էր գրանցել, որ պաշտոնի առաջխաղացում ունեցավ, Ավետիսյանը պատասխանեց. «Այս կառավարմամբ, կարծում եմ, իրենց չափանիշին բավարարել է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու գործում, երևի, իրան լավ է դրսևորել, դրա համար էլ ունի այսպիսի թռիչքաձև աճ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը