Ներքին 5 ամիս առաջ - 14:22 07-05-2026

Լրագրողներին ինֆորմացիա փոխանցող անպատասխանատու իրավապահներին համակարգից կհեռացնենք. Փաշինյանը՝ Վեդիի դեպքի մասին

Ես գիտեմ կոնկրետ լրագրողներ, ովքեր իրավապահ մարմիններում ունեն աղբյուրներ, և այդ աղբյուրների հետ կապված, որոնք աշխատանքային ինֆորմացիա են փոխանցում, նույնիսկ քրեական գործեր կան հարուցված, այդ անպատասխանատու իրավապահներին կգտնենք և համակարգից կհեռացնենք, ի դեպ՝ մի մասին արդեն հեռացրել ենք:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վեդիի դեպքը բացահայտվել է իրավապահ օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում, իրավապահներն են բացահայտել ու քննություն անում, իրավապահներից են ձեզ ինֆորմացիա տվել, դուք էլ ինֆորմացիան տպել եք, դեպքերը ընթացք են ստացել օպերատիվ մարմինների կատարած աշխատանքի արդյունքում: Եթե մարմինները իրենց աշխատանքը չկատարեին, դուք այդ դեպքերի մասին չէիք իմանա, ինչպես չգիտեիք նախկինում:

2018-2019թթ. Կառավարության մարմիններից մեկը բուկլետներ էր թողարկել ու մենք աշխատում էինք երեխաներին մանկապղծության դեպքերից պաշտպանելու համար, այդ նույն լրատվամիջոցները աղմուկ աղաղակ էին անում, ասում էին մեր ավանդական արժեքների դեմ եք պայքարում: Նման դեպքերին պատասխանատուն նաև այն մարդիկ են, ովքեր Կառավարության ջանքերը դեմոնիզացնում են՝ թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության աստջիճանը բարձրացնել, որովհետև վախենամ՝ այդ դեպքերը ծավալով շատ ավելի մեծ են, քան մենք պատկերացում ունենք»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի