Արտաքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:26 24-03-2024

Մենք չունենք մեքենա վարելու մշակույթ. վրացի վարորդ

Oragir.News-ի՝ Թբիլիսիի թղթակիցը զրուցել է տաքսու վարորդ Կախա Կալաձեի հետ՝ քննարկելով քաղաքի երթևեկության խնդիրները։

Մեր զրուցակիցը ասաց, որ խցանումներն սկսվում են ամենաակտիվ ժամերին՝ առավոտյան, երբ մարդիկ գնում են աշխատանքի, և երեկոյան՝ ժամը 6-ից սկսած, երբ վերադառնում են։ Բայց հատկապես դժվար է քաղաքում վարել, երբ անձրև է տեղում։ Անձրևի ժամանակ շարժման խոսքը կրկնակի է դառնում։ Դա հավանաբար նրանից է, որ բոլորը անձրևի ժամանակ նախընտրում են մեքենայով տեղաշարժվել, օգտվում են տաքսիներից։

Հարցին ի պատասխան, թե որն է նման ծավալների խցանումների պատճառը, վարորդը նկատեց․ «Խցանումների պատճառներից մեկն այն է, որ շրջաններից շատ մեքենաներ են քաղաք գալիս, բայց նաև շատ վարորդներ չեն հարգում դիմացի վարորդներին։ Մեր քաղաքում չկա մեքենա վարելու մշակույթ»։

Կալաձեն ասաց, որ քաղաքապետարանը շատ բան է արել, որ խցանումների խնդիրը լուծվի։ Առանձնացվել են ավտոբուսների գծեր, նաև սահմանափակվել է որոշ հատվածների երթևեկությունը։

«Կարծում եմ՝ մեր քաղաքում կայանման խնդիր կա։ Պիտի լինեն մեծ կայանատեղիներ։ Օրինակ՝ եթե գնանք Սաբուրթալո, այնտեղ դուք կտեսնեք երկար ժամանակ նույն տեղում կայանած մեքենաներ։ Եթե լինեն մեծ կայանատեղիներ, մենք համաձայն կլինենք վճարել մոտ 50 լարի և կայանել։ Յուրաքանչյուր թաղամասում պիտի լինեն կայանատեղիներ, որ մարդիկ իրենց տան մոտակայքում կայանեն ավտոմեքենան և ոտքով տուն գնան»,- ասաց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը