Արտաքին 2 տարի առաջ - 23:55 22-03-2024

ԱՄՆ-ն նախազգուշացրել էր Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին

Մարտի 7-ին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում էր հրապարակել առաջիկա 48 ժամվա ընթացքում Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին։

«Դեսպանատունը վերահսկում է այն հաղորդումները, որ ծայրահեղականները ծրագրում են հարձակվել Մոսկվայում խոշոր միջոցառումների վրա, ներառյալ համերգները: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել մեծ հավաքներից», - ասվում է հայտարարության մեջ:

Դիվանագիտական ​​առաքելությունը նաև խորհուրդ է տալիս հետևել տեղական լրատվամիջոցների նորություններին և ուշադիր լինել ուրիշների նկատմամբ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստան մեկնելու վտանգի մակարդակը բարձրացրել է առավելագույնը չորսի։

Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Twitter-ի իր էջում հրապարակել է ամերիկյան դեսպանատան հաղորդագրությունը՝ քաղաքացիներին հիշեցնելով նաև Ռուսաստանի Դաշնություն չմեկնելու հանձնարարականը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է