Արտաքին 4 տարի առաջ - 12:49 27-12-2021

Չեխիայի նախագահը հայտարարել է Եվրոպայում ահաբեկչությունների վտանգի մասին

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, «Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կապիտուլյացիայից» հետո, հնարավոր է համարում Եվրոպայում նոր ահաբեկչությունների իրականացումը։ Այս մասին նա հայտարարել է երկրի բնակչությանն ուղղված Սուրբծննդյան ուղերձում, որը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։

«Միջազգային իրադրությունն անվտանգության տեսանկյունից վատթարացավ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կապիտուլյացիայից հետո,- ասել է նա:- Այդ երկրում Թալիբան ահաբեկչական շարժումը կրկին իշխանության եկավ: Այս «աֆղանական Մյունխենը», ըստ ամենայնի, կհանգեցնի Աֆղանստանից ներգաղթյալների հոսքերի ավելացման, բայց առաջին հերթին՝ նոր ահաբեկչական հարձակումների վտանգի մեծացման, ինչպիսին էր Նյու Յորքի «երկվորյակ» աշտարակների ահաբեկչական գործողությունը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին