Արտաքին 2 տարի առաջ - 23:14 20-03-2024

Թուրքիան մտադիր է դառնալ քամուց էլեկտրաէներգիա արտադրող եվրոպական առաջատար երկիրը

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը ելույթ է ունեցել Իզմիրում անցկացված «Իզմիրի զարգացման գործակալության ծրագրերի» բացման արարողությանը: Փոխանցում է Ermenihaber-ը։

Նա հայտնել է իր երախտագիտությունը Իզմիրում 11 ծրագրի մեկնարկի առթիվ և հայտարարել, որ վերջին 22 տարում Իզմիրում ներդրվել է 751 մլրդ լիրա (ավելի քան 23 մլրդ դոլար), ինչը համապատասխանում է ընդհանուր 6.365 ներդրման:

«182.000-ից ավել որակյալ աշխատատեղ է բացվել».-հավելել է նա:

Բացի այդ, Քաջըրն ընդգծել է, որ Իզմիրում մեծ թվով հողմակայաններ են տեղակայվել, որոնց շորհիվ քամուց ստացվող էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են:

Ապա նաև հավելել, որ մոտ ապագայում հողմակայանների տեղայնացման աշխատանքների արդյունքում դրանց շուրջ 60 տոկոսը կլինի Իզմիրում:

Քաջըրը նաև Թուրքիային դասել է եվրոպական այն 5 երկրի շարքում, որոնք քամուց ստացվող էլեկտրաէներգիայի ծավալներով առաջատար դիրքերում են:

«Այս ոլորտում մենք Եվրոպայում ամենակայուն 5 երկրից մեկն ենք, բայց մեր զարգացման տեմպերը ցույց են տալիս, որ Թուրքիան առաջիկա 10 տարում քամուց ստացվող էլեկտրաէներգիայի ոլորտում առաջատար է լինելու և Իզմիրն էլ այս գործընթացում դառնալու է Թուրքիայի առաջամարտիկը»,-եզրափակել է թուրք նախարարը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում