Արտաքին 2 տարի առաջ - 08:34 16-03-2024

Խոստացված բոլոր զրահափոխադրիչները ուղարկվել են Ուկրաինա․ Բուլղարիայի ՊՆ

Ըստ պայմանագրի՝ Ուկրաինան պետք է ստանար մոտ 100 զրահափոխադրիչ՝ զենքի ու պահեստամասերի հետ միասին։ Ուկրաինական Defense Express հրատարակությունը գրել է, որ խոսքը խորհրդային ԲՏՌ-60-ների մասին է, որոնք պահեստում են մնացել մոտ 40 տարի։

Ինչպես հայտարարել է Թոդոր Տագարեւը, մարտի 7-ին Ուկրաինա է ուղարկվել զրահափոխադրիչների առաջին էշելոնը՝ բաղկացած 30 ավտոմեքենայից, իսկ այժմ վերջին էշելոնն է ուղարկվել։ «Ես ընդունում եմ, որ ավելի լավ կազմակերպվածության դեպքում մենք կարող էինք խնայել մեկ շաբաթ կամ 10 օր, բայց ոչ ավելին:

Շնորհակալություն բոլոր ներգրավվածներին»,- ասել է պաշտպանության նախարարը, գրում է BBC-ն։

Բուլղարական զրահափոխադրիչներն Ուկրաինա տեղափոխելու որոշումը կայացվել է դեռ 2023 թվականի հուլիսին։ Բուլղարիայի բանակի և ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներն ասել են, որ իրենց երկրին պետք չեն այս հնացած զրահամեքենաները, սակայն նրանք բախվել են նախագահ Ռումեն Ռադևի դիմադրությանը: Միայն դեկտեմբերին Բուլղարիայի խորհրդարանը տապալեց նախագահական վետոն Կիևին սարքավորումներ մատակարարելու մասին համաձայնագրի վրա։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն