Արտաքին 2 տարի առաջ - 21:42 15-03-2024

Իտալիայի ԱԳ նախարարը հայտարարել է 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի զորքերն Ուկրաինա ուղարկելուն, քանի որ դա սպառնում է երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի ԱԳ նախարարն այս մասին ասել է RAI News 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն չպետք է հակամարտության մեջ մտնի Ուկրաինայում։ Հուսով եմ, որ ոչ մի կողմ չի գնա կռվելու։ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելիս երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ կա», - ընդգծել է իտալացի քաղաքական գործիչը։

Տայանին նշել է, որ Արևմուտքն Ուկրաինային ռազմական և տնտեսական օգնություն, ինչպես նաև տեխնիկական աջակցություն է ցուցաբերում: Սակայն, նրա կարծիքով, ռազմական գործողություններին անմիջական մասնակցությունը սխալ կլիներ։

«Եվ բոլոր իտալացիները, ինչպես և ողջախոհ մարդիկ, դա չեն ցանկանում», - հավելել է նա:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն