Ներքին 2 տարի առաջ - 17:30 13-03-2024

ԴԱՀԿ-ն ստում է և ապօրինի բռնագանձված գումարը չի վերադարձնում քաղաքացուն

Ինչպես արդեն հայտնել էինք, օրեր առաջ ԴԱՀԿ-ն քաղաքացու տարբեր հաշիվներից նույն նպատակի համար 2 անգամ գումար էր գանձել։ Մեկ ամիս է անցել, բայց պարզվում է՝ խնդիրը մինչ օրս չի լուծվել։

Քաղաքացին փետրվարի 26-ին դիմում է գրել ԴԱՀԿ-ում, մանրամասն ներկայացրել խնդիրը, որ իրենց անփութության պատճառով բանկում խնդիր է առաջացել, քանի որ հաշիվը, որից 2-րդ անգամ գումար են գանձել, նախատեսված է եղել վարկի մարման համար։

Քաղաքացին իր գրավոր դիմումում այդ մասին ևս նշել է, որ ԴԱՀԿ-ի գործողությունների հետևանքով բանկում վարկը ամբողջական չի մարվել և հիմա բանկը այն ժամկետանց է համարում, պահանջում այն մարել, հակառակ դեպքում սպառնում է դիմել ԴԱՀԿ։

Քաղաքացին նույն դիմումով նաև պահանջ է ներկայացրել ԴԱՀԿ-ին․

«Պահանջում եմ վերադարձնել կրկնակի գանձված գումարը իմ հաշվին (հաշվեհամար), ինչպես նաև փոխհատուցել Ձեր պատճառով ժամկետանց վարկի համար հաշվարկած տույժերը։
Խնդրում եմ նաև տրամադրել տեղեկանք՝ Ձեր կողմից գումարի կրկնակի գանձման վերաբերյալ՝ բանկ ներկայացնելու համար»։

ԴԱՀԿ-ից հաջորդ օրը քաղաքացուն հետևյալն են հայտնել․

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժնի դեպոզիտ հաշվեհամարին գտնվող թիվ N կատարողական վարույթով վերադարձման ենթակա գումարը փոխանցվել է Ձեր կողմից դիմումով ներկայացված թիվ ․․․ հաշվեհամարին»։

Թեև ԴԱՀԿ-ն հայտնել է, որ բռնագանձված գումարը փոխանցվել է քաղաքացու ներկայացրած հաշվեհամարին, քաղաքացին վստահեցնում է, որ նշված գումարը մինչ օրս չի փոխանցվել։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը կապ էր հաստատել ԴԱՀԿ մամուլի ծառայություն, որտեղից փոխանցել էին․

«Ծառայությունում կատարողական վարույթ հարուցվելիս միաժամանակ պարտավորության չափով արգելանք կիրառելու որոշում է ուղարկվում ՀՀ բոլոր առևտրային բանկերին։ Պարատապանի՝ մի բանկային հաշվից պարտավորության չափով գումարը բռնագաձվելուց հետո մյուս հաշիվները ապաարգելադրվում են։ Կոնկրետ քաղաքացու խնդիրը հասկանալու համար խնդրում ենք տրամադրել կատարողական վարույթի կոդը կամ նույնականացնող այլ տվյալ։ Խնդիրը կուսումնասիրվի, լուծում կտրվի»։

Քաղաքացին, սակայն, հրաժարվել էր որևէ տվյալի տրամադրումից՝ նշելով, որ արդեն իսկ ԴԱՀԿ-ում դիմում էր գրել։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից