Ներքին 2 տարի առաջ - 20:30 09-03-2024

Տարօրինակ «խաղաղության դարաշրջանին» ընդառաջ

Մարտի 7-ին միանգամայն անսպասելի հայտարարվեց ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման անցկացման մասին։

Տեղեկությունը տարածվեց միանգամից՝ գրեթե բոլոր լրատվականներով, առանց մեկնաբանությունների, և ընկալվեց՝ որպես «խաղաղության հաստատման» աշխատանքային գործընթացի հերթական մաս։

Մարտի 9-ին, արդեն, Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է Յուխարի Ասկիպարա (Վերին Ոսկեպար), Քարքի (Տիգրանաշեն), Սոֆուլու և Բարխուդարլի (չբնակեցված) գյուղերը:

Բաքուն նաև հայտարարեց, որ ադրբեջանական 4 գյուղեր (Բագանիս Այրիմ, Աշագի Ասքիպարա, Խեյրիմլի և Գըզըլգաջիլի) «պետք է ենթարկվեն անհապաղ ազատագրման»։

Հիշեցնենք, որ այս բոլոր գյուղերը գտնվում են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։

Ընդսմին, Ադրբեջանը հայտարարեց, որ իր կարծիքով, մինչև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն իրականացնելը, Երևանի կողմից Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերի օկուպացման մասին հայտարարությունն ամբողջությամբ անհիմն է։

Այսպիսով, Ադրբեջանը հայտարարեց, որ ոչ միայն Հայաստանին պատկանող տարածք չի գրավել, այլ նաև Նիկոլ Փաշինյանի առջև դրեց նախապայման՝ անհապաղ ազատել «Հայաստանի կողմից գրավված գյուղերը, որից հետո միայն կսկսվի սահմանազատման որևիցե գործընթաց»։

Բնականաբար, ադրբեջանական կողմի լկտիությունը պայմանավորված է ոչ միայն պատերազմում իր տարած հաղթանակով (թեպետ, այս հարցում կան բազմաթիվ արդարացի առարկություններ), այլև հենց Հայաստանի ղեկավարի անձով, որը թե՛ մեզ, և թե՛ հակառակորդի համար հանդիսանում է պարտության և ամեն հնարավորը զիջելու «խորհրդանիշ»։

Հատկանշական է, որ Ադրբեջանի զինված ուժերի՝ Նախիջևանում տեղակայված համազորային բանակում լայնածավալ հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ միաժամանակ հաղորդելով, որ «զորավարժություններին մասնակցով ստորաբաժանումները խաղարկում են մարտական գործողությունների մի շարք սցենարներ՝ այդ թվում պայմանական հակառակորդի ամրացված դիրքերի և ճակատային գծի մոտ գտնվող հրամանատարական կետի գրավումը»։

Նկատի առնենք, որ տարեսկզբից ադրբեջանական զինուժի տարատեսակ զորատեսակներ, այդ թվում գրոհային լեռնագնաց ջոկատներն, անցկացնում են ինտենսիվ վարժանքներ, իսկ Հայաստանն իր նոր ռազմական գործընկերներից ձեռք է բերում նորանոր սպառազինություն։

Պատրաստվում ենք խաղաղության դարաշրջանին․․․

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»