Ներքին 2 տարի առաջ - 16:15 06-03-2024

ԿԱՊԿՈՒ աշակերտը քիչ սովորելով կարող է ստանալ բարձր գնահատական

Ներառական կրթության արդյունքում կրթությունը հասանելի է նաև մտավոր կամ ֆիզիկական խնդիրներ ունեցող սովորողներին, որոնց համար ընտրվում և կիրառվում են նրանց կարողություններին մատչելի մեթոդներ։ Մինչև երեխային հանրակրթական դպրոցում ներառական խմբի մեջ ներգրավելը, հատուկ մանկավարժները, սոցիալական աշխատողն ու հոգեբանը գնահատում են երեխայի կարողությունները։

Սակայն լինում են դեպքեր, երբ երեխայի ծնողը չի ցանկանում, որ իր երեխան ընդգրկվի ներառական խմբի մեջ և համաձայն չի լինում հանձնաժողովի գնահատականի հետ․

Oragir.News-ը այս թեմայի շուրջ խոսեց Երևանի N1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) տնօրեն Քրիստինա Գևորգյանի հետ՝ պարզելու համար, թե նման դեպքերում ինչպես է կարգավորվում խնդիրը։

«Օրենքով՝ ծնողը թույլ է տալիս գնահատել երեխային, ստորագրելով համաձայնագիր։ Երբ ծնողը համաձայն է, ապա գնահատումն իրականացվում է, որից հետո երեխային տրվում են խելամիտ հարմարեցումներ՝ միջավայրային, առարկայական։ Գնահատման արդյունքում ինչ մասնագետի աջակցության կարիք կունենա երեխան, այդ մասնագիտական աջակցությունն էլ կստանա։ Իսկ եթե ծնողը համաձայն չէ, ապա որևէ գործընթաց չի իրականացվում։

Ծնողը կարող է որոշել, թե որ հարմարեցումներից է ուզում օգտվել։ ԿԱՊԿՈՒ (Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) աշակերտը քիչ սովորելով կարող է ստանալ բարձր գնահատականներ, հենց դա էլ համարվում է իր համար հարմարեցում»։

Նկատենք, որ ՀՀ-ում կարծրատիպային անվստահություն կա երեխաների հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրման, գնահատման և ուսուցման հատուկ մեթոդների կիրառման նկատմամբ։ Եվ սովորելու դժվարություն ունեցող երեխաների քիչ մասն է օգտվում ներառական կրթության առավելություններից։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան