Օրեր առաջ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է, թե Հայաստանում տնտեսական աճ կա, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ հավատում են խաղաղությանը: Ընդդիմախոսները, սակայն, պնդում են հակառակը, թե մարդիկ չեն հավատում, որ երկրում խաղաղություն է, և այն տևական է լինելու։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները հավատո՞ւմ են, որ Հայաստանում երկարատև խաղաղություն կլինի, և արդյո՞ք տնտեսական աճը կարող է վկայել մարդկանց՝ խաղաղության նկատմամբ վստահության մասին։
Հարցվածներից մեկն այդ հարցին պատասխանեց հետևյալ կերպ․ «Իմ կարծիքով՝ մենք էն երկրում ենք ապրում, որ խաղաղությունը շատ լայն հասկացություն է մեզ համար, և մեզ մոտ երբեք էլ խաղաղություն չի լինի»։
Պատասխան հնչեց նաև, որ մեծ ցանկություն կա հավատալու, որ երկարատև խաղաղություն կլինի։
Քաղաքացիներից մեկն էլ ասաց․ «Ի՞նչ՝ հավատալ խաղաղությանը, թուրքերի կողքն ենք ապրում»։
Մանրամասները՝ տեսանյութում։