Արտաքին 2 տարի առաջ - 12:56 06-03-2024

Նավալնին մահացել է բնական մահով․ Նարիշկին

Ալեքսեյ Նավալնին մահացել է բնական մահով։ Այս մասին "Соловьёв Live"-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

Հարցին, թե արդյո՞ք «արևմտյան ուժերը» առնչություն ունեցել են քաղաքական գործչի մահվան մեջ, Նարիշկինը պատասխանել է․ - «Չեմ կարծում, որ սա ինչ-որ հատուկ ծրագիր է։ Բայց, ցավոք, մարդիկ ունեն մի յուրահատկություն՝ վաղ թե ուշ կյանքն ավարտվում է, նրանք մահանում են։ Իսկ, թե Նավալնին բնակա՞ն մահով է մահացել՝ այո՛»։

Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովն էր ավելի վաղ հայտարարել, որ Նավալնին մահացել է բնական պատճառներով։ «Ալեքսեյ Նավալնու մահվան պատճառը իրոք պոկված թրոմբն էր», - Կիևում, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել էր Բուդանովը՝ չհստակեցնելով, թե որտեղից իրեն նման տեղեկություն։

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին «Բևեռային գայլ» անվամբ հատուկ ռեժիմի գաղութում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն