Արտաքին 2 տարի առաջ - 21:59 05-03-2024

Ֆոն դեր Լայենը շնորհավորեց Ալիևին ընտրվելու կապակցությամբ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորեց Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում հինգերորդ անգամ ընտրվելու կապակցությամբ։ Փոխանցում է Azatutyun-ը։

Փետրվարի 7-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքների համաձայն՝ Ադրբեջանը 20 տարուց ավելի ղեկավարող Ալիևը ստացել է քվեների ավելի քան 92 տոկոսը։

ԵԱՀԿ դիտորդներն այդ ընտրությունները գնահատել են ոչ արդար, ոչ ազատ, ոչ մրցակցային։

«Սա հարմար առիթ է ընդգծելու Եվրամիության հանձնառությունը՝ ամրապնդելու մեր երկխոսությունը և տարածաշրջանային համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- ասվում է Ալիևին հղած ֆոն դեր Լայենի շնորհավորական նամակում, որը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը