Արտաքին 2 տարի առաջ - 16:54 18-07-2024

Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը երկրորդ 5-ամյա ժամկետով վերընտրվել է իր պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Politico-ն։

720-տեղանոց Եվրախորհրդարանում անցկացված գաղտնի քվեարկության ժամանակ նրա օգտին է քվեարկել 401 պատգամավոր, դեմ՝ 284, 15 հոգի ձեռնպահ է մնացել, իսկ 7 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Նշենք, որ ընտրվելու համար անհրաժեշտ էր 361 քվե։ Այս ընտրությունից առաջ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել էր․ «Ես երբեք թույլ չեմ տա, որ մեր հասարակությունների ծայրահեղ բևեռացումն ընդունվի։ Ես երբեք չեմ ընդունի այն, որ դեմագոգներն ու ծայրահեղականները ոչնչացնում են մեր եվրոպական ապրելակերպը։ Եվ ես այսօր կանգնած եմ այստեղ՝ պատրաստ ղեկավարելու պայքարը այս դահլիճում գտնվող բոլոր դեմոկրատական ​​ուժերի հետ»:

Իր նախընտրական ելույթում Եվրահանձնաժողովի նախագահը նաև խոստացել էր ուժեղացնել ԵՄ տնտեսությունը, ոստիկանության և սահմանապահների վարչությունները, զսպել միգրացիան, կլիմայի փոփոխությունը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
13:36 Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին