Արտաքին 2 տարի առաջ - 14:15 05-03-2024

Իրանը նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ողջունել է Պակիստանի հետ միջազգային և տարածաշրջանային փոխգործակցության խթանումը` ընդգծելով, որ երկու հարևանների հարաբերությունները հիմնված են խորը մշակութային և պատմական ծանոթության վրա:

Երկուշաբթի երեկոյան Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցում նախագահ Ռայիսին հայտնել է Իսլամաբադի հետ կապերն ընդլայնելու Թեհրանի պատրաստակամությունը։ Նրա խոսքով՝ այս ընդլայնումը համահունչ է Իրանի քաղաքականությանը՝ հարևան և իսլամական պետությունների հետ համագործակցության ամրապնդմանը:

Ռայիսին ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Շարիֆին՝ ընտրվելու կապակցությամբ։

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Պակիստանի նոր կառավարությունը զգալի քայլեր կձեռնարկի հաջողության հասնելու համար։

Ի պատասխան՝ Պակիստանի նորընտիր վարչապետը վստահեցրել է, որ երկու երկրներն էլ՝ Իրանն ու Պակիստանը, կօգտագործեն իրենց ներուժը՝ ծառայելու ընդհանուր շահերին՝ հաշվի առնելով իրենց ամուր և բարեկամական կապերը։

Վարչապետ Շարիֆը պաշտոնապես երդվել է մարտի 4-ին՝ ստանձնելով Պակիստանի վարչապետի պաշտոնը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը