Արտաքին 2 տարի առաջ - 08:23 06-11-2023

Իրանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի վարչապետի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին նոյեմբերի 4-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի նախագահն ասել է, որ ՀԱՄԱՍ-ը օրինականորեն ընտրված կառավարություն է, և «Համասի դեմ պատերազմը պատերազմ է ժողովրդավարության դեմ»։ Ռաիսին ընդգծել է Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու և անկլավի բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու համար միջազգային ջանքերի անհրաժեշտությունը։

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, իր հերթին, նշելով, որ աշխարհն այսօր գտնվում է բարդ ու ծանր իրավիճակում, պարզաբանել է, որ Նորվեգիան գիտակցում է Իրանի Իսլամական Հանրապետության կարևոր և արդյունավետ դերը տարածաշրջանում։ «Նորվեգիան, երախտագիտություն հայտնելով Իրանին լարվածությունը վերահսկելու ջանքերի համար, հանդես է գալիս հօգուտ Իրանի հետ համագործակցության՝ պաղեստինյան ճգնաժամը կարգավորելու նոր ճանապարհ գտնելու համար»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում