Արտաքին 2 տարի առաջ - 21:22 23-02-2024

Բաքվում Թուրքիայի մեջլիսի նախագահը խոսել է «‎Զանգեզուրի միջանցքի» մասին

Բաքվում գտնվող Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) նախագահ Նուման Քուրթուլմուշը հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Հանդիպման ժամանակ Քուրթուլմուշը խոսել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի, ինչպես նաև անդրադարձել «‎Զանգեզուրի միջանցքի» թեմային։

Քուրթուլմուշի խոսքով, իրենք գոհ են «օկուպացիայից ազատագրվելուց հետո Ղարաբաղի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքներից»։

Քուրթուլմուշն ընդգծել է, որ առաջիկա ժամանակահատվածում ամենակարևոր խնդիրը «‎Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Նա շեշտել է, որ միջանցքի բացմամբ կամրապնդվեն առևտրային հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ։

Նշելով, որ Կովկասում խաղաղություն հաստատելու նոր հեռանկարի անհրաժեշտություն կա, Թուրքիայի մեջլիսի նախագահն ընդգծել է, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ մեխանիզմը պետք է շարունակի գործել առողջ, այնուհետև այդ գործընթացում պետք է ստեղծվեն Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի մասնակցությամբ մեխանիզմներ՝ կովկասյան ժողովուրդների խնդիրները լուծելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում