Արտաքին 5 տարի առաջ - 17:40 30-07-2021

Թուրքիայի մեջլիսի նախագահը այցելել է Շուշի

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի բերդաքաղաք: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Թուրքական պետական TRT հեռուստատեսությանը տված հարցազրույցում Շենթոփը խոսել է հայերի կողմից «Շուշիի ավերման» մասին՝ համոզմունք հայտնելով, որ Շուշին շուտով կվերականգնվի:

Արցախի խաղաղ բնակավայրերի ռմբակոծման ու ավերման մեջ մեծ ներդրում ունեցած պետության խորհրդարանի ղեկավարը անհեթեթաբար հայկական կողմին է մեղադրել բարբարոսության և ավերածություններ իրականացնելու համար:

Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահները միասին շրջել են Ադրբեջանի կողմից զավթված հայկական բերդաքաղաքում:

Շենթոփն ուղերձ է հղել Հայաստանին՝ կոչ անելով հրաժարվել «ագրեսիվ քաղաքականությունից»: Նա տարածաշրջանային կայունության և խաղաղության դեմ ուղղված քայլերի մեջ է մեղադրել Հայաստանին՝ նշելով, որ խաղաղությունն առաջին հերթին Հայաստանի ժողովրդին է անհրաժեշտ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում