Մամուլ 2 տարի առաջ - 08:28 22-02-2024

Քերոբյանի աթոռն էլ աճուրդի դրեք․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Շուրջ մեկ շաբաթ առաջ Վահան Քերոբյանը հեռացավ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, սակայն նախարարի թափուր հաստիքի համալրումը փորձություն է դարձել Նիկոլ Փաշինյանի համար: Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ հարմար թեկնածու չեն գտնում:

Մամուլում շրջանառվեցին ՔՊ-ական պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Բաբկեն Թունյանի անունները, սակայն Փաշինյանը չի պատրաստվում նրանց տեղափոխել խորհրդարանից, քանի որ օրենսդիր մարմնում էլ մատների վրա հաշված պատգամավորներ կան, որոնք քիչ թե շատ հասկանում են օրենքից: Իսկ Թունյանը չի էլ ուզում նախարարի պաշտոն զբաղեցնել։

Ամենայն հավանականությամբ, նախարար կնշանակվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, ում պաշտոնավարման ժամկետն օրեր առաջ լրացել է: Նա ԵՏՀ է գործուղվել 2020 թ. փետրվարի 1-ին՝ 4 տարի ժամկետով։ Մինչ այդ զբաղեցնում էր գյուղատնտեսության, ապա էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը: ԵՏՀ կոլեգիայում Արտակ Քամալյանին կփոխարինի Գոհար Բարսեղյանը, ով արդեն մի քանի տարի է՝ գլխավորում է ինտեգրման զարգացման դեպարտամենտը:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում