Արտաքին 2 տարի առաջ - 21:35 19-02-2024

Գերմանիայում Ֆիդան-Ալիև հանդիպում է տեղի ունեցել

Գերմանիայի Մյունխեն քաղաքում գումարված անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Փոխանցում է Ermenihaber-ը։

Հանդիպման մասին թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրություններում մանրամասներ չեն հաղորդվում։

Ֆիդանը հանդիպումներ է ունեցել նաև մի շարք այլ երկրների պաշտոնատար անձանց հետ: Նա հանդիպել է Մոլդովայի, Տոգոյի, Ռումինիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Չեռնոգորիայի, Կոսովոյի, Իսլանդիայի, Իտալիայի, Գերմանիայի, Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։

Բացի այդ երկկողմ հանդիպումներ են եղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության նախագահ Նաչիրվան Բարզանիի, Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի, Միջազգային քրեական դատարանի դատախազ Ահմեդ Հանի, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի և ուրիշների հետ:

Հիշեցնենք, որ համաժողովն անցկացվել է փետրվարի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում:

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան