Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:46 16-02-2024

Ապօրինի ձկնորսություն` Արփա գետում

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները փետրվարի 15-ին Վայք քաղաքի տարածքում ծառայություն իրականացնելիս Արփա գետում նկատել են երկու տղամարդու: Մոտենալով՝ տեսել են, որ նրանք էլեկտրահարման եղանակով ձկնորսություն են անում: Պարեկներին տեսնելով՝ նրանցից մեկը դիմել է փախուստի:

Էլեկտրահարման եղանակով ձկնորսություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով վայքեցի 74-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղ հայտնել է, որ էլեկտրական պարագաներն իրենն են, ձկները ինքն է որսացել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած 53-ամյա վայքեցուն հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Ամենից շատ դիտված

20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան
18:23 Դե ադրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետին տապալելու օպերացիա իրականացնեին
19:40 Ռազմական ու քրեական հանցագործ զինվորին Հայաստանն անկասկած հանձնելու է Բաքվին՝ «որպես բարի կամքի դրսևորում»
21:13 Ռուսաստանը ստիպված է եղել զենքով պաշտպանվել՝ ի պատասխան Ուկրաինայի ակնհայտ ագրեսիայի. Պուտին