Արտաքին 2 տարի առաջ - 21:00 15-02-2024

«ՀՀ-ն պարտավոր է Ադրբեջանին 8 գյուղ վերադարձնել». Բաքուն արձագանքել է Փաշինյանին

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որի ընթացքում նա խոսել էր Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի քաղաքականության և հայկական սուվերեն տարածքներն օկուպացիայի տակ պահելու մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխացմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդել է, Փաշինյանի «անհիմն մեղադրանքները տարածաշրջանում լարվածություն ստեղծելու նպատակ ունեն»։ Ադրբեջանական կողմը հերքում է նաև իր ագրեսիվ քաղաքականության բնույթը՝ ուղղված Հայաստանի դեմ։

«Անկլավների և էքսկլավային գյուղերի խնդրի վերաբերյալ Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ նշում է, որ Ադրբեջանն օկուպացրել է 31 գյուղերի տարածքներ, ինչը քաղաքական շահարկումների մաս է։ Հիշեցնենք, որ Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին վերադարձնել ութ գյուղ։

Հայկական կողմը, վկայակոչելով 1991 թվականի սահմանների և Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականությունը և սահմանազատումը, վերջին 35 տարիների ընթացքում չի ենթարկվել այդ քարտեզներին և համաձայնագրերին, հրաժարվել է ճանաչել խորհրդային քարտեզներում արտացոլված սահմանները։

Հայաստանի՝ բոլոր հարևանների տարածքային ամբողջականությանը սատարող վարչապետին ցանկանում ենք հիշեցնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ շարունակվող պահանջները Հայաստանի Սահմանադրությամբ, գործող օրենսդրությամբ, պաշտոնական նամակներով, պաշտոնական հայտարարություններով, հրապարակված փաստաթղթերով, միջազգային կազմակերպություններ և դատարաններ հայցերով»,- ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան

Ձեզ գուցե հետաքրքրի