Արտաքին 2 տարի առաջ - 18:38 14-02-2024

Էրդողանը 12 տարվա մեջ առաջին անգամ մենկնել է Եգիպտոս

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄԷ կատարած այցից հետո մեկնել է Եգիպտոս։ Նշվում է, որ 12 տարի անց սա Էրդողանի առաջին այցն է Եգիպտոս։ Կահիրե կատարած նրա այցը պայմանավորված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմամբ, որը երկար դադարից հետո վերականգնվել է Կատարում ՖԻՖԱ-ի 2022 թվականի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ, երբ նախագահները իրար ողջունեցին ձեռքսեղմումով։

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածությունը սկիզբ էր առել 2013-ի ամռանը Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ»-ին քաղաքական իշխանությունից հեռացնելու հարցում Թուրքիայի դիրքորոշման և այդ երկրի ներքին գործերին միջամտելու Անկարայի քաղաքականության պատճառով: Դրան հաջորդել էր Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցումն ու դեսպանների հետկանչը։

Կահիրեում Թուրքիայի նախագահը կհանդիպի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։ Նախագահների երկկողմ և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո Էրդողանը և Սիսին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են