Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:30 03-02-2024

Խորհրդանիշների փոփոխությամբ մեզ զրկելու են պատմական գիտակցությունից

ՀՀ իշխանությունը ժամանակ առ ժամանակ օրակարգ է նետում ՀՀ օրհներգի և զինանշանի փոփոխության հարցը: Ի՞նչ խնդիր են փորձում լուծել սրանով:

Oragir.News-ի հետ զրույցում գրականագետ Սերժ Սրապիոնյանը նշեց՝ համոզված է, որ ՀՀ օրհներգի և զինանշանի փոփոխության հարցը դրսից թելադրվող օրակարգ է:

«Oտարները պարտադրում են նրանց, ովքեր կրավորական են, ովքեր օտարների առաջ պատասխանատվություն են ստանձնել: Մեր եկեղեցու նման մեր օրհներգն ու մեր եռագույն դրոշը մեր խորհրդանիշներն են, որն ուզում են ջնջել և 4-րդ հանրապետություն եզրույթ են շրջանառում:

Դա նշանակում է մենք ջնջում ենք նախորդ բոլոր մեր նվաճումները, սկսած 1-ին հանրապետությունից, բերում 4-րդ հանրապետություն, որի ոչ քաղաքական կառույցը, ոչ նպատակները հայտնի չեն»,- ասում է գրականագետը։

Ինչ վերաբերվում է զինանշանի փոփոխությանը, որն, ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պետք է քննարկման նյութ դարձնել, քանի որ «առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված», ապա Սերժ Սրապիոնյանը կարծում է, որ զինանշանը փոխում են, որ Հայաստանը չմեկնաբանվի որպես մարդկության առաջին բնօրրան:

Արդյո՞ք նրանք Աստվածաշունչը կարդացե՞լ են, թե՞ իրենց ուզածով են մեկնաբանում, նրանք Նոյան ջրհեղեղի իմաստը հասկանո՞ւմ են, հարցնում է գրականագետը և շարունակում․ «Հայաստանն այն դրախտավայրն է, որտեղից 2-րդ անգամ սկիզբ է առել մարդկությունը: Ջուրը այս խորհրդանիշն է, դրա համար ջնջում են, որ Հայաստանը չմեկնաբանվի որպես մարդկության՝ այս դեպքում առաջին բնօրրան: Այս մարդիկ շղթաները վերացնելու մեր սրի կարողությունն են ուզում վերացնել, իսկ մեր զինանշանը պատկերում է այն, ինչին մենք երազում և ձգտում ենք»:

Ըստ գրականագետի՝ սա այն քայլն է, որով ի վերջո բերելու են պետականության կործանմանը, որն արդեն իսկ երևում է:

«Մեր պետականությունը վերացման ընթացքի մեջ է գտնվում, այլևս ժողովրդի վերացման խնդիրն են դնում:

Մի ժողովուրդ, որ չունենա իր հիշողությունը, պատմական գիտակցությունը, այլևս ժողովուրդ չէ: Իսկ մեր ժողովուրդը ունի վեհ նպատակներ և ունակ է այդ նպատակները կատարելու:

Հենց այդ նպատակներից են փորձում զրկել ժողովրդին», - ամփոփում է Սերժ Սրապիոնյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի