Ներքին Արտաքին Միտք 2 տարի առաջ - 20:30 01-02-2024

ՀՀ-ն ու ԵՄ-ն համագործակցության ահռելի մեծ չիրացված պոտենցիալ ունեն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանը նախօրեին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի գլխավորած պատվիրակությանը: Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չեխիա հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, որոնք միտված են քաղաքական, տնտեսական, հումանիտար կապերի և համատեղ նախագծերի ընդլայնմանը:

Հայաստանի վարչապետը և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Նշվում է՝ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում անվտանգությանն ու կայուն խաղաղության հաստատման հեռանկարի շուրջ, Փաշինյանը՝ ընդգծել է այս հարցում ՀՀ առանցքային մոտեցումները:

Oragir.News-ը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց, թե, իր համոզմամբ, տարածաշրջանային անվտանգության ինչ հարցեր են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Մարկետա Պեկարովան։ Ի պատասխան քաղաքագետը նշեց՝ ներկայիս պայմաններում, երբ աշխարհում ռեվիզիոնիստ, ավտորիտար երկրների կողմից խարխլվում է աշխարհակարգը ու դրա դեմ առկա է դիմակայություն, մեր տարածաշրջանն այդ շահերի բախումների կիզակետում է։

«Այդ օրակարգը շատ լայն է՝ սկսած հայ-ադրբեջանական դիմակայությունից, վերջացրած մեր տարածաշրջանում Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականությամբ։ Հարավային Կովկասի տարածաշրջանը Ռուսաստանի կողմից դիտարկվում է որպես պատժամիջոցները շրջանցելու առաջնահերթ ուղի, և ՌԴ-ն դա փորձում է անել Հայաստանի Հանրապետության շահերի հաշվին»,- կարծում է նա։

Հարցին, թե ԵՄ երկրները մեր տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ ինչպիսի՞ պատկերացում ունեն՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ Եվրոպան առաջնորդվում է վերսալյան փիլիսոփայությամբ, համաձայն որի տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը և անկախությունը պետք է լինեն անձեռնմխելի, իսկ դրանց խախումները ընկալվում են որպես կարմիր գիծ։ Մեհրաբյանի խոսքով՝ մնացածն արդեն ածանցվում է այս տրամաբանությունից։

Մեր հարցին, թե ՀՀ-ն ու ԵՄ երկրները, մասնավորապես Չեխիան համագործակցության չիրացված ներուժ ունե՞ն՝ Ռուբեն Մեհրաբյանը դրական պատասխանեց։ Նրա համոզմամբ՝ առկա է ահռելի մեծ պոտենցիալ՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության համատեքտսում։

Մեհրաբյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Չեխիան հայտնի է իր բարձրակարգ ռազմական արդյունաբերությամբ, ուստի վերոհիշյալ ուղղություններում համագործակցության ներուժի միայն չնչին մասն է օգտագործվում։

«Բացի այդ, Չեխիան Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների ունիկալ պատմական փորձ ունի, ինչը Հայաստանի համար խիստ ուսանելի է։ Հետևաբար մենք ընկալելի ենք չեխերի համար՝ մեր այսօրվա մարտահրավերների պայմաններում։ Այնպես որ այստեղ շատ խոսելիք ու փորձի փոխանակման դաշտ կա»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում