Ներքին 2 տարի առաջ - 18:35 31-01-2024

Բուլղարիայի «Կիրիլիցայի բակը» թանգարանում այս տարի կբացվի Վահան Տերյանի հուշարձանը

Բուլղարիայի հնագույն մայրաքաղաք Պլիսկայում գործում է աշխարհում կիրիլիցայի միակ թանգարանը, որն անվանվել է «Կիրիլիցայի բակը»։



«Մեր թանգարանը ստեղծվել է 2015 թվականին Պլիսկա քաղաքում։ Այն շատ խորհրդավոր քաղաք է, քանի որ այստեղ է ընդունվել քրիստոնեությունը, ինչպես նաև գրվել է կիրիլիցայի այբբենարանը։ Սա աշխարհում կիրիլիցայի միակ թանգարանն է, այստեղ ցուցադրվում են կիրիլյան այբուբենի տառերը։ Այստեղ ամենախորհրդավորն այն է, որ տառերը պատրաստված են մեր հայկական խաչքարերի ոճով»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Կիրիլիցայի բակը» թանգարանի հիմնադիր Կարեն Ալեքսանյանը։



Նա պատմեց, որ թանգարանում կան Բուլղարիայի թագավորների սիլիկոնե արձաններ, ամրոց, մատուռ, ինչպես նաև հայտնի գրողների հուշարձաններ։



«Հայ գրողներ Հակոբ Մելքոնյանի կիսանդիրն է տեղադրված, արցախցի Լեոնիդ Հուրունցի կիսնադիրն, և այս տարվա ընթացքում մեծ շուքով բացվելու է Վահան Տերյանի արձանը, որի համար Հայաստանից և Ախալքալաքից հյուրեր կհրավիրվեն։ Ի միջի այլոց հայկական արձանները պատրաստվել են Հայաստանում»։



Հարցին՝ ովքեր են թանգարանի այցելուները, արդյոք այցելուների մեջ կան նաև քաղաքական գործիչներ, թանգարանի հիմնադիրն ասաց, որ հիմնականում այցելում են բուլղարացիները, այդ թվում՝ երկրի պաշտոնատար անձինք։



«Մեր այցելուների 90%-ը բուլղարացիներ են։ Վերջերս մեր թանգարան էր եկել սպորտի հայազգի աշխարհահռչակ լեգենդ, եռակի աշխարհի չեմպիոն Սերգո Չախոյանը։ Եվ քանի որ ժողովուրդը մեր թանգարանը շատ Է սիրում, այստեղ այցելում են նաև բուլղարացի քաղաքական գործիչներ, գալիս այստեղ նկարվում են, որ իրենց ռեյտինգը բարձրանա»,- եզրափակեց Կարեն Ալեքսանյանը։





Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում