Մամուլ 2 տարի առաջ - 08:12 30-01-2024

Ով կդառնա ՍԴ դատավոր․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի հրաժարականից հետո թափուր մնացած տեղը համալրելու հերթը դատական մարմնինն է։ Փետրվարի 2-ին Դատավորների ընդհանուր ժողովում կընտրեն եւ խորհրդարանին կներկայացնեն ՍԴ դատավորի թեկնածու:

Մեր աղբյուրները հայտնում են, որ ՍԴ դատավոր դառնալու ցանկություն ունեն Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը` ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրը, ով վերջերս է ԲԴԽ-ից տեղափոխվել դատական համակարգ։ Կան նաեւ այլ հավակնորդներ, սակայն եթե նույնիսկ նշված երկու թեկնածուներն առաջադրվեն, թեժ մրցակցություն է սպասվում: Դատավորների, այսպես կոչված, անկախական թեւն աջակցում է Բալայանին։

Հիշեցնենք, որ Արայիկ Թունյանի լիազորությունները դադարել են հունվարի 4-ին՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ։ Եթե օրենքով սահմանված ժամկետում ՍԴ նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո մեկամսյա ժամկետում իրավասու մարմինն առաջադրում է դատավորի նոր թեկնածու։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան