Ներքին 2 տարի առաջ - 18:00 24-01-2024

Մոպեդները ծառայելու են առաջնային օգնության ցուցաբերմանը․ քաղաքապետարանի լրատվության վարչություն

Օրերս Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը հայտարարեց, որ այսուհետ Երևանի քաղաքապետարանի «Շտապ բժշկական օգնություն (103)»-ը քաղաքացիներին շտապ բուժօգնություն է իրականացնելու նաև մոպեդներով․

«Մոպեդներով շտապօգնության աշխատակիցները ծառայություն կմատուցեն ոչ թե հիվանդանոցային պայմաններում բուժման, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում»,- հայտարարել էր Դավիթ Կարապետյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանը փոխանցեց, որ նախարարությունը գրություն է ստացել քաղաքապետարանից շտապօգնության մեքենաներ տրամադրելու մասին։

Ինչ վերաբերում է մոպեդների ձեռքբերմանը, ԱՆ խոսնակն ասաց, որ այդ հարցը նախարարության տիրույթում չէ․
«2023 թվականի հունվարի 12-ի որոշմամբ՝ Երևանի քաղաքապետարանին պատկանող «Շտապ բժշկական օգնություն (103)» ՓԲԸ-ին նախարարության կողմից շտապ բժշկական օգնություն իրականացնող 50 նոր մեքենա է տրամադրվել, որից 40-ը ավելի ուշ վերադարձվել է ԱՆ-ին։

Երևանի քաղաքապետարանի՝ օրեր առաջ տեղի ունեցած գործակարգավարական նիստից հետո գրություն ենք ստացել, որով նախարարը, որոշելով ընդառաջ գնալ գրությանը, պատրաստվում է շտապօգնության 5 մեքենա տրամադրել ՓԲԸ-ին»։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից էլ հայտնեցին, որ կանչերի պահանջը բավարարելու համար են դիմել Կառավարությանը՝ մեքենաներ տրամադրելու խնդրանքով․

«Այն մեքենաների մի մասը, որոնք տրամադրվել են 2023 թվականի հունվարին Կառավարության կողմից, վերադարձվել են, որպեսզի մարզային ստորաբաժանումները ևս կարողանան այդ ծառայությունը իրականացնել»։

Մոպեդների հետ կապված հարցին՝ որ դեպքերում են դրանք կիրառվելու, լրատվության վարչությունից պատասխանեցին, որ դրանք ծառայելու են առաջնային օգնության ցուցաբերմանը․

«Մյուս բոլոր դեպքերում, բնականաբար, համապատասխան հասցեներ բրիգադներ կուղևորվեն։ Սա արվում է այն նպատակով, որ ռացիոնալ բաշխենք մեքենաները»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար

Ձեզ գուցե հետաքրքրի