Ներքին 2 տարի առաջ - 17:43 23-01-2024

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում՝ ի նպաստ հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Բելգիայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը և վստահություն հայտնել, որ դրա արդյունքում երկու երկրների միջև փոխգործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի: Վարչապետն ընդգծել է Բելիգայի աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

Էրիկ դե Մույնքը նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերի շարունակական զարգացման նպատակով: Դեսպանը կարևորել է առևտրատնտեսական փոխգործակցության խթանումը, ինչպես նաև այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Բելգիայի սերտ համագործակցությունը նպաստում է նաև ՀՀ-Եվրոպական միություն փոխգործակցությանն ու դրա զարգացմանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում