Ներքին 2 տարի առաջ - 19:17 19-01-2024

Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասում խորհրդաժողով է հրավիրել

Անթիլիասում կայացել է «Հայկական աշխարհը և տարածաշրջանային վերջին իրադարձությունները» թեմայով խորհրդաժողովը։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից․

«Օրհնութեամբ եւ նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսին, Ուրբաթ, 19 Յունուար 2024-ի, Անթիլիասի Մայրավանքին մէջ ընթացք առաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Վերլուծման Եւ Իրազեկման Հարթակին (Վ.Ի.Հ.) «Հայկական Աշխարհը Եւ Տարածաշրջանային Վերջին Իրադարձութիւնները» խորագրով խորհրդաժողովը։

Երկօրեայ խորհրդաժողովը պիտի քննարկէ Ազրպէյճանի ոչնչացման քաղաքականութիւնը դիմակայելու, արցախահայութեան եւ ռազմագերիներու ու առեւանգուած ռազմաքաղաքական ղեկավարութեան տուն դարձի, տարածաշրջանային քաղաքական իրադարձութիւններու եւ Արցախի հոգեւոր ու մշակութային ժառանգութեան պահպանման առնչուած թեմաներ։

Նշենք, որ խորհրդաժողովի մասնակից անդամները անցնող տարի ունեցան եօթը առցանց նիստեր, որոնց ընթացքին, Նորին Սրբութեան նախագահութեամբ, քննարկուեցան հայկական աշխարհի առնչուածութիւնը աշխարհաքաղաքական նորագոյն իրադարձութիւնները։

Խորհրդաժողովի աւարտին պիտի հրապարակուի ժողովէն բխած հաղորդագրութիւն մը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ

Ձեզ գուցե հետաքրքրի