Ներքին 2 տարի առաջ - 17:19 19-01-2024

Ոչ ծանր հանցանքի մեղադրանքով կալանավորված անձը շուրջ 50 օր մնալու է առանց դատական նիստի

Դատարանից ստացել եմ ծանուցագիր այն մասին, որ Մալյանի գործով հերթական դատական նիստը նշանակվել է փետրվարի 13-ին՝ ժամը 14:00-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ ոչ ծանր հանցանքի մեղադրանքով կալանավորված անձը շուրջ 50 օր մնալու է առանց դատական նիստի։

Ինչու՞ է այդպես։ Այդպես է, քանի որ՝

1) Մալյանի դեմ եզրակացություն գրած երկու փորձագետները, «видите ли», ուրիշ գործերով ծանրաբեռնված էին ու չէին կարող ներկայանալ դատական նիստի: Այստեղ հարց. էդ ի՞նչ գործով էին «ծանրաբեռնված» փորձագետները, որ ավելի կարևոր գործ էր, քան դատարան ներկայանալու պարտականությունը։ Է՞ս ինչ վերաբերմունք է։ Է՞ս ինչ վարքագիծ է։

2) Դատախազը զբաղվածություն ուներ այլ նիստերով ու չհամաձայնեց, որ հաջորդ նիստը նշանակվեր հունվարի երկրորդ կեսին։ Հաջորդ հարցը. ինչո՞ւ չի ներգրավվում նոր դատախազ, ինչո՞ւ հարգանք չի դրսևորվում ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի նկատմամբ։

Հանուն արդարության՝ պիտի ասեմ, որ դատարանը փորձում էր նիստն ավելի շուտ նշանակել, բայց նրան դա չհաջողվեց։

Կարճ ասած՝ Մալյանի գործով հերթական դատական նիստը նշանակվել է փետրվարի 13-ին։ Քննարկվելու է կալանքի երկարաձգման հարցը»։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ