Արտաքին 5 տարի առաջ - 12:10 22-11-2021

Սանկտ Պետերբուրգի մոտ բեռնախցիկում թաքցրած դիակի գործով կալանավորված անձը խոստովանել է մարդակերությունը

Լենինգրադի մարզում կալանավորվածներից մեկը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ ցանկացել է մարդու միս համտեսել։ 5tv.ru-ի փոխանցմամբ, նա խոստովանել է նաև իր կողմից կատարված մեկ այլ հանցագործություն։

Տղամարդը հաղորդել է, որ անցած տարի դանակահարել է մի տղամարդու, նրա մարմնից մի հատված կտրել-բերել է տուն, եփել ու կերել։ Դրանից հետո նա սպանվածի դին թաքցրել է խողովակի մեջ։

Սանկտ Պետերբուրգի մոտ ավտոմեքենան ՃՏՊ է ենթարկվել, որի ընթացքում ցանկապատին բախման հետևանքով բեռնախցիկից դուրս է ընկել գլխատված տղամարդու դի: Ավտոմեքենան պատկանել է Օրենբուրգի շրջանի 57-ամյա բնակչի։ Դեպքից անմիջապես հետո ավտոմեքենայից երեք մարդ է դուրս եկել և վազել դեպի անտառ, սակայն ավելի ուշ նրանց բերման են ենթարկել։

Բեռնախցիկում հայտնաբերվել է երկու բահ, պարան և պարկեր։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը